Առաջին նախաբժշկական օգնություն
Արտակարգ իրավիճակներ
Արտակարգ իրավիճակը (պատահարը) այն իրավիճակն է, որի դեպքում որոշակի տարածքում՝ աղետի գոտում կամ դեպքի վայրում խաթարվում է կարգավորված կենսագործունեությունը, որի հետևանքով առաջանում է առաջին օգնության ցուցաբերման անհրաժեշտություն։ Դեպքի վայրը պատահարի անմիջական տարածքն է։ Բնական աղետների, ավտովթարի, հրդեհի կամ ցանկացած այլ դժբախտ պատահարի հետևանքով կարող են լինել տուժածներ։ Տուժածն այն անձն է, որն առաջին օգնության կարիք ունի։
Երբեմն դժվար է լինում կողմնորոշվել և իրադրությունը բնորոշել որպես պատահար։ Սակայն կան արտակարգ իրավիճակներին բնորոշ նշաններ, որոնք կարող են գրավել ձեր ուշադրությունը և հուշել դժբախտ պատահարի մասին։ Օրինակ՝ արտասովոր աղմուկը, տեսարանը, հոտը, մարդկանց կամ կենդանիների վարքագիծը, արտասովոր զգացողությունները։
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԱՂՄՈԻԿ
Հաճախ աղմուկն այն հիմնական ազդակն է, որը պատահարի դեպքում գրավում է ձեր ուշադրությունը։ Դա կարող է լինել մարդու գոռոց, ճիչ, աղաղակ, օգնության կանչ, ապակու կոտրվելու ձայն, անվադողերի ճռինչ, աշխատող մեքենաների կամ սարքավորումների սովորական աղմուկի, ձայների փոփոխություն, անբացատրելի, անծանոթ, հանկարծակի կամ բարձր ձայն, շինության փլուզման աղմուկ և այլն։
ԱՐՏԱՍՈՎՈՐ ՏԵՍԱՐԱՆ
Արտասովոր տեսարանները, իրերի տարօրինակ դիրքը կարող են հուշել պատահարի մասին։ Ճանապարհից անբնական շեղված մեքենան, խոհանոցի հատակին շրջված, թափված սպասքը, բաց դեղատուփերը և թափթփված դեղերը, շրջված աթոռը կամ կահույքն արտասովոր տեսարանների մի քանի օրինակներ են։
ԱՐՏԱՍՈՎՈՐ ՀՈՏԵՐ
Մենք հոտառությամբ ճանաչում ենք բազմաթիվ հոտեր։ Օրինակ՝ բենզինի, մեքենաների ծխի, օծանելիքի, ծխախոտի հոտը։ Սակայն, եթե հոտը սովորականից ավելի ուժեղ է կամ թույլ, հեշտությամբ չի ճանաչվում կամ որևէ այլ պատճառով արտասովոր է թվում, ապա դա կարող է հուշել պատահարի մասին։
ԱՐՏԱՍՈՎՈՐ ՎԱՐՔԱԳԻԾ
Արտակարգ իրավիճակներում հայտնված մարդիկ կարող են ունենալ արտասովոր վարքագիծ։ Ձեզ համար դժվար կլինի որոշել՝ անծանոթ մարդու վարքագիծն արդյո՞ք պայմանավորված է դժբախտ պատահարով, թե՞ այն բնորոշ է տվյալ անձին։ Կան նշաններ, որոնք, անկասկած, բնորոշ են արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց, ինչպիսիք են՝ խառնաշփոթը, վախեցած խոսքը, անհամաչափ քայլվածքը, հանկարծակի վայր ընկնելը, ցնցումները և այլն։ Կենդանիների արտասովոր վարքագիծը ես կարող է հուշել արտակարգ իրավիճակի մասին։
ԱՐՏԱՍՈՎՈՐ ԶԳԱՑՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բացի վերոհիշյալ ակնհայտ նշաններից, կան արտասովոր զգացողություններ, որոնք նույնպես հուշում են արտակարգ իրավիճակների մասին։ Երկրաշարժի ժամանակ զգացվող ցնցումները կամ տատանումները, առարկաների կամ միջավայրի ջերմաստիճանի կտրուկ և անսովոր փոփոխությունները նման զգացողությունների օրինակներ են։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Առաջին օգնությունն արտակարգ իրավիճակում ձեռնարկվող գործողությունների համակարգն է, որի նպատակն է օգնել տուժածին կամ տուժածներին մինչև մասնագիտական օգնության ժամանումը։ Առաջին օգնողն այն անձն է, որը տիրապետում է առաջին օգնության հմտություններին և անհրաժեշտության դեպքում ինքնակամ ցուցաբերում է առաջին օգնություն։
Առաջին օգնության ցուցաբերման նպատակներն են՝
- պահպանել տուժածի կյանքը,
- կանխել տուժածի վիճակի վատթարացումը,
- նպաստել տուժածի վիճակի բարելավմանը,
- պաշտպանել անօգնական տուժածին։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱԲԵՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽԱՆԳԱՐՈՂ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Արտակարգ իրավիճակներում ժամանակին ձեռնարկվող հմուտ գործողություններով հնարավոր է կյանք փրկել։ Սակայն երբեմն մարդիկ, նկատելով պատահարը, խուսափում են որևէ գործողության դիմել։ Կան հանգամանքներ, որոնք խանգարում են մարդկանց ցուցաբերել առաջին օգնություն կամ որոնց պատճառով մարդիկ վարանում են, տատանվում և գործողություններ չեն ձեռնարկում։ Այդ հանգամանքները մենք անվանում ենք խանգարող հանգամանքներ։ Խանգարող հանգամանքները կարող են լինել տարբեր, և մարդը կարող է չդիմել գործողությունների՝ ինչ-որ անձնական պատճառներից ելնելով։ Դիտարկենք ավելի հաճախ հանդիպող խանգարող հանգամանքները և նրանց հաղթահարման ուղիները։
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Հաճախ, հայտնվելով դեպքի վայրում, մարդիկ չգիտեն ինչ անել։ Մասնակցելով աոաջին օգնության դասընթացներին՝ դուք կստանաք գիտելիքներ, որոնք կօգնեն ձեզ արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվել, որոշում ընդունել և գործել։
Այնուամենայնիվ, եթե դուք ականատես եք որևէ պատահարի, և նման իրավիճակներում գործելու գիտելիքների բացակայությունը խոչընդոտում է ձեզ, ապա կատարեք հետևյալ քայլերը՝
- Ահազանգեք շտապ օգնություն, ոստիկանություն, համապատասխան վթարային ծառայություններ և նկարագրեք պատահարը։
- Կատարեք դեպքի վայրում օգնություն ցուցաբերող մասնագետների հրահանգները։
ԱՆՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍԽԱԼ ԳՈՐԾԵԼՈՒ ՎԱԽ
Յուրաքանչյուր մարդ դժբախտ պատահարի դեպքում գործում է յուրովի։ Ոմանք վախենում են սխալ քայլ անել և է՛լ ավելի վատթարացնել տաժածի վիճակը։ Առաջին օգնության դասընթացներում քննարկվում են իրականությանը մոտ պատահարներ, որոնք օգնում են մասնակիցներին ձեռք բերել վստահություն և հաղթահարել սխալ գործելու վախը։ Այնուամենայնիվ, եթե իրական պատահարի ժամանակ երկմտում եք, թե ինչպես գործել, ավելի լավ է ահազանգեք շտապ օգնության ծառայություն։ Պատկերացրեք, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե դժբախտ պատահարի դեպքում ոչինչ չձեռնարկվի։ Հիշե՛ք, որ ոչինչ չանելը շատ ավելի վատ է։
«ՀԱՆԴԻՍԱՏԵՍՆԵՐԻ» ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Երբեմն անծանոթ մարդկանց ներկայությունը կարող է շփոթմունք առաջացնել, խանգարել առաջին օգնություն ցուցաբերելուն։ Սակայն շատ հավանական է, որ տվյալ պահին դուք միակ մարդն եք, ով ի վիճակի է ճիշտ օգնություն ցուցաբերել։ Ներկայանալը, առաջին օգնության ձեր գիտելիքների և փորձառության մասին նշելը, ձեր հետագա գործողությունները բացատրելը, ինչպես նաև ներկա գտնվողներին հանձնարարություններ տալը վստահություն է առաջացնում ներկաների մոտ, և դուք ինքներդ դա զգալով՝ գործում եք ավելի վստահ։ Առաջին օգնության ցուցաբերման ընթացքում ներկաները կարող են՝
- իմանալ մոտակա հեռախոսի տեղը և ահազանգել,
- դիմավորել և դեպքի վայր ուղեկցել շտապ օգնության անձնակազմին,
- դեպքի վայրն ազատել ավելորդ երթևեկությունից,
- օժանդակել ձեզ օգնություն ցուցաբերելիս,
- անհրաժեշտ իրեր բերել, օրինակ՝ ծածկոցներ, վիրակապական նյութեր և այլն,
- տեղեկություններ տալ պատահարի և տուժածի մասին։
Եթե նույնիսկ ինչ-որ մեկը արդեն օգնություն է ցուցաբերում տուժածին, ապա միևնույն է, մոտեցեք և, ներկայանալով, առաջարկեք ձեր օգնությունը։
ԱՆԾԱՆՈԹ ՏՈՒԺԱԾ
Քանի որ պատահարների մեծ մասը տեղի են ունենում տանը կամ աշխատանքի վայրում, ապա ավելի հավանական է, որ ձեր օգնության կարիքն ունենա ձեր ծանոթը կամ ընտանիքի անդամը։ Սակայն, երբ ստիպված եք օգնություն ցուցաբերել անծանոթներին, շատ հնարավոր է, որ տուժածին հպվելուց որոշ անհարմարություն կամ տհաճություն զգաք։ Ամեն դեպքում սառնասիրտ եղեք, ներկայանալու հետ մեկտեղ հարցրեք նաև տուժածի անունը, խոսեք նրա հետ։ Տուժածը կարող է ցանկանալ պատահարի մասին տեղյակ պահել իր ընտանիքի անդամներին կամ որևէ բարեկամի։ Հնարավորության դեպքում կատարեք նրա խնդրանքը։
Երբեմն տուժածը վնասվածքի կամ հիվանդության պատճառով կարող է ունենալ տարօրինակ, հակասական վարքագիծ։ Մի՛ ընդունեք դա որպես անձնական վիրավորանք։
ՎՆԱՍՎԱԾՔԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԲՆՈՒՅԹ
Արյունը, փսխուքը, տհաճ հոտերը, պատառոտված կամ այրված մաշկը կարող են վանել գրեթե յուրաքանչյուրին։ Դժվար է նախապես իմանալ, թե դուք ինչպես կդրսևորեք ձեզ նման իրավիճակներում։ Նման դեպքերում, մինչև տուժածին օգնելը, մի պահ շրջվեք և մի քանի անգամ խորը շունչ քաշեք։ Կենտրոնացեք այն մտքի վրա, որ տուժածը ձեր օգնության կարիքն ունի և նրա կյանքը կարող է կախված լինել ձեր գործողություններից։ Եթե վնասվածքի կամ հիվանդության բնույթը վանում է ձեզ այնքան, որ ի վիճակի չեք մոտենալ նրան, ապա կարող եք՝
- կազմակերպել առաջին օգնության ցուցաբերումը՝ հրահանգներ տալով ներկաներից ավելի համարձակին,
- ապահովել ձեր, տուժածի ու շրջապատի անվտանգությունը,
- շտապ մասնագիտական օգնություն կանչել։
ՎԱՐԱԿՎԵԼՈՒ ՎԱԽ
Շատ մարդիկ խուսափում են առաջին օգնություն ցուցաբերել՝ վախենալով վարակվել որևէ հիվանդությամբ։ Չնայած օգնություն ցուցաբերելիս վարակվելու վտանգ կա, սակայն այն շատ ավելի փոքր է, քան ենթադրում եք։
Ձեր անվտանգության համար պետք է գիտենաք, որ տուժածի մարմնի բոլոր հեղուկների հետ շփումը կարող է վարակման պատճառ դառնալ։ Առաջին օգնության ցուցաբերման ժամանակ վարակից խուսափելու տարրական կանոններին հետևելը (տե'ս "ԱՂԻՔԱՅԻՆ ՎԱՐԱԿՆԵՐ") գրեթե անհնարին է դարձնում որևէ հիվանդությամբ վարակվելը։
Բացի թվարկված խանգարող հանգամանքներից, յուրաքանչյուր մարդ կարող է ունենալ իրեն յուրահատուկ խանգարող հանգամանքը։ Նման հարցերի մասին նախապես մտածելը, ինքներդ ձեզ զանազան պատահարների դեպքում գործելուն մտովի նախապատրաստելը հնարավորություն կտա ավելի լավ կողմնորոշվել և ճիշտ գործել դժբախտ պատահարի դեպքում։
ԱՄՓՈՓՈՒՄ
- Առաջին օգնության ցուցաբերման նպատակներն են՝ պահպանել տուժածի կյանքը, կանխել նրա վիճակի վատթարացումը, նպաստել տուժածի վիճակի բարելավմանը և պաշտպանել անօգնական տուժածին։
- Հայտնվելով դեպքի վայրում՝ առաջին հերթին գնահատեք իրավիճակը և կողմնորոշվեք։ Եղեք ուշադիր և ձեր բոլոր զգայարաններով փորձեք նկատել պատահարին բնորոշ նշանները։
- Նախապես մտածեք այն խանգարող հանգամանքների մասին, որոնք կարող են խոչընդոտել առաջին օգնության ցուցաբերմանը և թույլ մի՛ տվեք, որ արտակարգ իրավիճակներում այդ հանգամանքները խանգարեն ձեզ օգնություն ցուցաբերել։
- Հիշե՛ք, տուժածների մեծամասնությունը փրկվում են պատահարի պահին դեպքի վայրում գտնվող անձանց առաջին օգնության հմուտ գործողությունների շնորհիվ։
Կարդացեք նաև
- Հեռացրե՛ք այրվածք ստացածին ջերմության ազդեցությունից:
- Սառեցրե՛ք այրվածքային մակերեսը. լվացե՛ք պաղ, բայց ոչ սառը ջրով 10-20 րոպեների ընթացքում...
Յուրաքանչյուր մարդ կարող է հանկարծ իրեն վատ զգալ կամ վնասվածք ստանալ՝ անկախ տարիքից, առողջական վիճակից:
Այդ պատճառռով բժշկական առաջին օգնության պայուսակը պետք է ձեռքի տակ լինի...
Ի՞նչ գործոններ կարող են այրվածք առաջացնել և ի՞նչ ախտանիշներով են դրսևորվում:
Այրվածքը ցավ առաջացնող ախտաբանություն է: Այն կարող է առաջանալ արևի ճառագայթներից, տեխնիկական ճառագայթող սարքերից, շատ տաք...
Քթային արյունահոսությունները առաջանում են քթի անոթավորմանը մասնակցող անոթների ամբողջականության խախտման հետևանքով և կլինիկորեն դրսևորում են քթից արյան հոսքով...
Սկսվել է երկար սպասված արձակուրդային հրաշալի ժամանակաշրջանը։ Ձմեռվա երկար երեկոներին շատերս էինք երազում, թե ինչպես պիտի կապենք ճամպրուկները, ընտրում էինք ճամփորդական երթուղիներ...
Ջերմային հարված սովորաբար տեղի է ունենում, երբ մարդը գերտաքանում է։ Դա կարող է պատահել աշխատելիս, մարզվելիս կամ պարզապես շոգ վայրում գտնվելիս։ Ջերմային հարվածը չբուժելու դեպքում կարող են վնասվել ներքին օրգանները...
Միջատների խայթոցը շատ ցավոտ է և ուղեկցվում է կծած տեղում կարմրության և այտուցի առաջացմամբ։ Մեղուների, կրետների, իշամեղուների և բոռերի խայթոցը վտանգավոր է ուժեղ ալերգիկ ռեակցիայի զարգացման պատճառով...
Ոտքի կոտրվածքը առավել հաճախ առաջանում է ընկնելու կամ հարվածի հետևանքով, ճանապարհատրանսպորտային պատահարների ժամանակ ստացած վնասվածքների պատճառով։ Մարզիկները նման վնասվածք...
Ձմռանը շատ են զվարճանքները, ինչպիսիք են` սահնակներով կամ չմուշկներով սահելը, ձնագնդի խաղալը, ձնեմարդ պատրաստելը, և, իհարկե, դահուկային սպորտը, ձմեռային ձկնորսությունը։ Սակայն ոչ բոլոր...
Անոթային վնասվածքների պատճառները
Յուրաքանյուր վնասվածք և կոտրվածք ունի արյունահոսության մեծ վտանգ: Անոթները կարող են վնասվել...
Կոտրվածքը ոսկրի ամբողջության խախտումն է: Ելնելով քաղաքակրթության ընթացքից, կոտրվածքների առաջացման մեխանիզմները փոխվել են: Հիմա մենք գործ ունենք ավելի մեծ էնեգիայով հարուստ վնասվածք...
Մոտենում են տոնական օրերը: Կարծում ենք սննդային թունավորումներին վերաբերող տեղեկատվությունն օգտակար կլինի` այդ օրերին խուսափելու սննդային թունավորումիներից, կամ, հակառակ դեպքում, պատրաստ լինելու...
Ի՞նչ անել, եթե ստենոկարդիայի նոպա է սկսել
Եթե կրծոսկրի հետևում ցավը սկսվում է ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, անհրաժեշտ է այն անմիջապես...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն